Ապրիլի 19-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 ապրիլ,  2026           

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Հայկական խորհուրդ»-ը հրավիրում է մասնակցելու Անվտանգության երևանյան I համաժողովին։ Համաժողովի քննարկման գլխավոր թեման Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է ներկայիս տարածաշրջանային և միջազգային զարգացումների համատեքստում։ Միջոցառման ընթացքում բանախոսները կքննարկեն անվտանգային ոլորտի հիմնախնդիրները, մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները, կկիսվեն իրենց մասնագիտական փորձառությամբ ու օրինակներով։ Բացման խոսք՝ «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոն» ՀԿ ղեկավար Արեգ Քոչինյան: 

Ժամը 14:00-ին «DoubleTree by Hilton» հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչի 4/2) կկայանա «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության (ԺՊԴԿ) արտահերթ համագումարը։ Համագումարի ընթացքում կընդունվի կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև համագումարի հաստատմանը կներկայացվի կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների կազմը։ Համագումարի ավարտից հետո նախատեսվում է ճեպազրույց: 098-883515:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ից Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում կկայանա Ռոբոտաշինության հանրապետական օլիմպիադան, որը միավորում է Հայաստանի տաղանդավոր դպրոցականներին և երիտասարդ ինժեներներին։ Մրցույթը կազմակերպվում է «Հայաստանի ռոբոտաշինության միություն» գիտակրթական ՀԿ-ի կողմից՝ Ֆիզմաթ դպրոցի և «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ 098 528088: 

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը