Լավրովն ԱՊՀ-ի պաշտոնակիցների հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՊՀ-ի պաշտոնակիցների հետ քննարկել է Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Քննարկեցինք հրատապ միջազգային խնդիրներ։ Հասկանալի է, որ հատուկ ուշադրություն նվիրեցինք Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման տարբեր ասպեկտների, որի պատճառն ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան է Իրանի դեմ», - ասել է Լավրովը ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Ապրիլի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Հայաստանը նիստին ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։