Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ հարստացված ուրանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին տալ հարստացված ուրանը, որը 2025 թ. հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո մնացել է գետնի տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է B-2 ռմբակոծիչներով մեր հարձակումից հետո», - ասել է Թրամփը Լաս Վեգաս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

«Միջուկային փոշի» ասելով՝ Թրամփը նկատի ունի Իրանի հարստացված ուրանը։ Ըստ ԱԷՄԳ-ի՝ Իրանն ունի 440,9 կգ մինչև 60% հարստացված ուրան, իսկ միջուկային զենքի ստեղծման համար հարկավոր է մինչև 90% հարստացված ուրան։

Իրանը բազմիցս հավաստիացրել է, որ չի ցանկանում միջուկային զենք ստեղծել, և որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ բնույթ է կրում։  

Ըստ տեղեկությունների՝ Իսլամաբադում ապրիլի 11-12-ին տեղի ունեցած բանակցություններում ԱՄՆ-ն Իրանից պահանջել է հրաժարվել իր միջուկային ծրագրից և Վաշինգտոնին տրամադրել իր հարստացված ուրանը։

Հայերեն العربية Español Русский

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը