Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի հաստատման համաձայնեցման մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի հաստատման համաձայնեցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին հայտարարել է, որ Լիբանանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի հաստատման շուրջ․ այն սկսելու է գործել մի քանի ժամից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Իսրայելի վարչապետը և Լիբանանի նախագահը պայմանավորվել են, որ երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես 10-օրյա հրադադարի ռեժիմ կսահմանեն հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով 17:00-ից (խմբ․ Երևանի ժամանակով 01:00-ից)»,- հայտնել է Թրամփը։

Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին հանձնարարել է աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։

Թրամփը հավելել է, որ բանակցությունների նպատակով Սպիտակ տուն կհրավիրի Իսրայելի և Լիբանանի առաջնորդներին։

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շիա շարժումն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Իսրայելի բանակի դեմ մարտնչում է ոչ թե Լիբանանը, այլ «Հեզբոլլահը»։

 

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում