Ապրիլի 17-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 ապրիլ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին կշարունակվի հերթական նիստի աշխատանքը։

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում տեղի կունենա «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Լիբանանից, Հայաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, ովքեր իրենց զեկուցումներով կբացահայտեն հայ-ֆրանսիական առնչությունները երաժշտության, ճարտարապետության մեջ, կերպարվեստում և թատրոնում։ Գիտաժողովի պատվավոր հյուրն է ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ Հովհաննես Չեքիջյանը։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանի, «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանի, «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման գործակալության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանի ասուլիսը: Թեմա. «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիր. երիտասարդների զբաղվածությանն ուղղած աշխատանքներ։

Ժամը 18:30-ին Մատենադարանում կկայանա ստարտափ նախաաքսելերացիոն ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ՝ «Փլագ ընդ Փլեյ» (Plug and Play) ընկերությունը Հայաստանում մեկնարկում է ստարտափների աջակցության իր երրորդ ծրագիրը: Միջոցառումը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի առանցքային դերակատարներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Հրավիրյալների թվում են միջազգային մենթորներ. Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների և ծրագրի մասնակից ստարտափների հիմնադիրներ։ +374 98 270881:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում /Ամիրյան 1, 3-րդ հարկ, IBRS Council գրասենյակ/ կկայանա մամուլի ասուլիս՝ «Տնտեսական զարգացումներ, արտահանման խոչընդոտներ և հայկական բիզնեսի նոր հնարավորությունները գլոբալ փոփոխությունների պայմաններում» թեմայով: Ասուլիսի ընթացքում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը կներկայացնի արդիական և կարևոր վերլուծություն՝ Հայաստանի տնտեսական միջավայրի, բիզնես ոլորտի առկա մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ +374 95 355 040, +374 99 111 331: 

Ժամը 10:30-ին «Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում կկայանա Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպվող «Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման» խորագրով համաժողովի բացումը։ Համաժողովն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ ՀՀ-ում ֆորմալացմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը կմասնակցի ԱՄԿ գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեն, ինչը վկայում է նախաձեռնության բարձր մակարդակի և դրա նկատմամբ միջազգային գործընկերների վստահության մասին։ Ողջույնի խոսքեր՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյան, ԱՄԿ գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսե, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյան, ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյան, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյան: Համաժողովի ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ՝ պետական գերատեսչությունների, սոցիալական գործընկերների, գործարար համայնքի և ոլորտում շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: (+374) 95 527 421:

Ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրում (11-րդ փողոց, տուն 15) կկայանա Չարենցավանի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառման ընթացքում նախատեսվում են ողջույնի և բացման խոսքեր, ժապավենի կտրում, շրջայց կենտրոնում, ինչպես նաև կենտրոնի գործունեության և առաջիկա ծրագրերի ներկայացում։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին եւ 13:30-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի երկու քննարկում՝ «ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն»: Բանախոս՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունց: «Նախընտրական խոստումները շատ են, լուծումներն՝ անտեսանելի. կրթության և գիտության չլուծված խնդիրները»: Բանախոսներ՝ ԵՊՀ դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Դավիթ Ամիրյան, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Ռոբոմարտ ստարտափի համահիմնադիր Տիգրան Շահվերդյան: +374 99 755 898:

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա գրող և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի մամուլի ասուլիսը: Ռուսաստանի հայերի միության մոսկովյան գրասենյակում տեղի կունենա «Հարցազրույց առանց խմբագրման» տեսանախագծի պրեմիերան: Նախագծի ստեղծման համար խթան է հանդիսացել այն փաստը, որ ժամանակակից տեղեկատվական տարածքում ակտիվորեն կեղծվում է հայոց պատմությունը։ Ռուբեն Փաշինյանը կխոսի այս նախագծի, Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մարտական եղբայրություն» վավերագրական ֆիլմերի շարքի շարունակության, ինչպես նաև կինոյի և գրականության մասին ընդհանուր առմամբ։ +374(98)180-626:

Ժամը 15:30-ին «Դեբատ» բանավեճի ակումբը /Արշակունյաց 3/Ա / հրավիրում է հերթական քննարկման՝ «Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորաշման առկա տրամադրությունները» թեմայով և դրա հնարավոր ազդեցությունը սպասվելիք խորհրդարանական ընտրություններին։ Օրվա հյուրերն են՝ «Մոդուս Վիվենդի» ՀԿ ղեկավար, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամ՝Արա Պապյանը և քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժան:

Հայերեն Русский

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է