Իրան

Իրանի դեմ պատերազմում ծախսված զինամթերքի քանակը լրացնելու համար տարիներ կպահանջվեն. Պենտագոն

1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ պատերազմում ծախսված զինամթերքի քանակը լրացնելու համար տարիներ կպահանջվեն. Պենտագոն

Միացյալ Նահանգներին տարիներ կպահանջվեն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում օգտագործված զինամթերքի քանակը լրացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարարության Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Մենք ամեն օր զենք ենք արտադրում դրանք (խմբ.՝ Իրանի դեմ գործողության ընթացքում ծախսված զինամթերքը – խմբ.) փոխարինելու համար։ Սակայն (ծախսված զինամթերքը) համալրելու համար կպահանջվի մի քանի տարի», - Քոլինզի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ Պենտանգում առայժմ չեն գնահատել, թե քանի տարի կպահանջվի այդ սպառազինությունների արտադրության համար։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, իսկ ապրիլի 11-12-ին բանակցություններ են վարել Իսլամաբադում։ Կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում