Մատվիենկոն հայտարարել է Ադրբեջանի հետ համագործակցության նոր հնարավորությունների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքների հետ կապված վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք շատ ուրախ ենք, որ երեկ (ապրիլի 15-ին) մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ լուծելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտեցինք այս փուլը, և սա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար և զարգանում են զանազան ոլորտներում։ Մատվիենկոն գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման կապակցությամբ։

Մատվիենկոյի և Գաֆարովայի հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում։

Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնության են եկել 2024 թ. դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման շուրջ, որը կներառի նաև Ռուսաստանի կողմից փոխհատուցման տրամադրում։

Համաձայնությունը ձեռք է բերվել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում 2025 թ. հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։

Ադրբեջան

Ռուսաստանը փոխհատուցում կվճարի Ադրբեջանին AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման համար

Հայերեն فارسی Русский

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA