Իրան

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը, հավանաբար, տեղի կունենա Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հաջորդ շաբաթվա վերջին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Geo TV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ բանակցային խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կազմում կլինեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները։ Իրանական կողմը կներկայացնեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Հեռուստաալիքի աղբյուրները հաղորդում են, որ Պակիստանի պաշտոնյաներին և անվտանգության ծառայություններին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կազմակերպելու համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում