Ապրիլի 16-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 ապրիլ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ից կշարունակվի ԱԺ հերթական նիստի աշխատանքը։ 

Ժամը 13:10-ին Ազգային ժողովի այգում՝ հայ-ճապոնական սակուրաների ճեմուղում /մուտքը՝ Բաղրամյան 19-ից/ կկայանա «Հանամի-2026» մշակութային միջոցառումը: Ճապոնիայի խորհրդանիշ համարվող սակուրաների տնկարկումը հայկական հողում, մասնավորապես, ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ և ճապոնացի ժողովուրդների դարավոր բարեկամության, միմյանց հանդեպ տածած հարգանքի: Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան ԱՈԿԻ Յուտական: Կան մշակութային անակնկալներ: Միջոցառման կազմակերպիչներ. ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խումբ, ղեկավար Բաբկեն Թունյան, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն ՀԿ, նախագահ Աննա Վարդանյան: Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: «Արումենիա-Նիպոն» , +37491431269: 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամում (Մելիք-Ադամյան փողոց 2/1) կկայանա կրթական ոլորտում կարևոր և խորհրդանշական իրադարձություն՝ «Կորիզ» կրթական ծրագրի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» (Teach For Armenia) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման ընթացքում առաջին անգամ հանրությանը կներկայացվի «Տարվա ուսուցիչ 2026» նոր լայնամասշտաբ նախաձեռնությունը։ 

Ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանում (Նժդեհի 23) տեղի կունենա Հայաստանի գրողների միության՝ Ծաղկաձորի ստեղծագործական տան անշարժ գույքի՝ վերաբերյալ դատական նիստ:

Ժամը 16:00-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց, ընտրությունների վերաբերյալ։ ԱԻՄ Լրատվական:

Ժամը 19:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժնի ներկայացումը։  

Մշակույթ

Ժամը 16:00-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին կբացվի «Էդմոնդ Քեոսայան-90» խորագրով նոր ցուցադրությունը: (374 10) 563641:

 

Սպորտ

Ժամը 17:00-ին Օլիմպավանում կկայանա Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի բաց մարզումը:

Հայերեն Русский

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ