Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին

Իրանը հնարավոր է համարում Միացյալ Նահանգների հետ ուրանի հարստացման պարամետրերի քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք միշտ ասել ենք, որ այն հարցերը, որոն կապված են հարստացման մակարդակի և տեսակի հետ, կարող են քննարկվել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ուրանի հարստացումը պետք է բավարարի երկրի կարիքները։

Դրա հետ մեկտեղ Բաղային ընդգծել է՝ Իրանը պնդում է, որ իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան։ Խոսնակը նաև հրաժարվել է հաստատել ուրանի հարստացումը դադարեցնելու հնարավոր ժամկետների մասին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը։

«Սա իրավունք է, որը նախատեսված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով, որի անդամ է Իրանը», - հավելել է Բաղային՝ խոսելով խաղաղ ատոմի հնարավոր օգտագործման մասին։

Ավելի վաղ Axios-ի և New York Post-ի աղբյուրները հայտնել էին, որ Պակիստանում ապրիլի 11-12-ին կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ բանակցողներն Իրանին խնդրել են առնվազն 20 տարով դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում