Իրան

Թրամփը Սի Ծինփինին խնդրել է սպառազինություն չմատակարարել Իրանին

1 րոպեի ընթերցում

Թրամփը Սի Ծինփինին խնդրել է սպառազինություն չմատակարարել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիմել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին` խնդրելով սպառազինություն չմատակարարել Իրանին, և պատասխան է ստացել, որ Չինաստանը դա չի անում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox Business-ի հետ հարցազրույցում, որը հեռարձակվել է ապրիլի 15-ին։

«Ես լսել եմ, որ Չինաստանը զենք է տրամադրում... Իրանին։ Եվ ես նրան (Սիին) նամակ եմ գրել՝ խնդրելով դա չանել, և նա ինձ նամակ է գրել, որում ասվում է, որ ինքը նման բան չի անում», - ասել է նախագահ Թրամփը։

Թրամփը չի ասել, թե երբ են նամակները փոխանակվել։ Ավելի վաղ նա սպառնացել էր 50% մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք Իրանին զենք են մատակարարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում