Միացյալ Նահանգներ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով

Ռուսաստանը ողջունել է ամերիկյան կողմի հետ բանակցությունները ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ և դրանց շարունակման պատրաստակամություն է հայտնում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը նախաձեռնել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:

«Բանակցություններ, որոնք մենք ողջունել ենք և շարունակում ենք դրանց շարունակման պատրաստակամություն հայտնել…. 2025 թ. օգոստոսին Ալյասկայում մենք ընդունեցինք առաջարկներ, որոնք, ինչպես համոզված էինք, Միացյալ Նահանգները ներկայացրել էր անկեղծ սրտով և ամենաբարի մտադրություններով», - նշել է Լավրովը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնություններն ու փոխըմբռնումներն «արգելափակվում, տորպեդահարվում են հենց եվրոպական ղեկավար ընտրախավի  կողմից, որը նստած է Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում, և որոնց  ձայնակցում են Լոնդոնից»:

Տարվա սկզբին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների մի քանի փուլից հետո շփումները դադարեցվել են՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում