Մերձավոր Արևելք

Ռուսաստանը պատրաստ է լրացնել գործընկեր երկրների էներգապաշարների բացը. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է լրացնել գործընկեր երկրների էներգապաշարների բացը. Լավրով

Մոսկվան կարող է լրացնել այն գործընկեր երկրների էներգապաշարների բացը, որոնք պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ փոխշահավետ և իրավահավասար հիմունքներով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին ապրիլի 15-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանն, անշուշտ, կարող է լրացնել այն ռեսուրսների բացը, որոնք առաջացել են Չինաստանում, նաև այլ երկրներում, որոնք շահագրգռված են մեզ հետ աշխատել իրավահավասար և փոխշահավետ հիմունքներով։ Եվ Ռուսաստանն այդ մասին քանիցս ասել է. նախագահն արծարծել է այս թեման, այդ թվում՝ կապված եվրոպական պետությունների, ի դեմս Եվրահանձնաժողովի պլանների հետ՝ ընդհանրապես խզել Ռուսաստանի հետ ցանկացած կապ էներգետիկայի ոլորտում, նկատի ունեմ մեր ածխաջրածինների մատակարարումները», - ասել է Լավրովը Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ մամուլի ասուլիսում։

Նախարարն ընդգծել է. «Մենք ՉԺՀ-ի հետ, փառք Աստծո, ունենք բոլոր հնարավորությունները` և՛ արդեն գործարկվող, և՛ ռեզերվային կարողություններ, և՛ պլանավորված հնարավորություններ այն բանի համար, որ կախված չլինենք նման (խմբ.՝ նկատի ունի Մերձավոր Արևելքի իրադրությունը) տեսակի ագրեսիվ արկածախնդրություններից, որոնք խաթարում են համաշխարհային տնտեսությունը, համաշխարհային էներգետիկան»։

Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները կայունացուցիչի դեր են խաղում համաշխարհային գործերում և ավելի ու ավելի մեծ նշանակություն ունեն «աշխարհի մեծ մասի» համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում