Ուրանի հարստացման Իրանի իրավունքն անկապտելի է. Լավրով

2 րոպեի ընթերցում

Խաղաղ նպատակներով ուրանի հարստացման Իրանի իրավունքն անկապտելի է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում:

«Խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իրավունքն Իրանի Իսլամական Հանրապետության անկապտելի իրավունքն է: Թե ինչպես Իսլամական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում կորոշի իրականացնել այդ իրավունքը՝ դադար կվերցնի թե կպնդի, որ այդ իրավունքը պահպանվի, ցանկացած մոտեցում՝ հիմնված այդ սկզբունքի վրա, հարստացման իրավունքի համընդհանրության սկզբունքի վրա, կընդունվի ռուսական կողմից», - ասել է նա:

Լավրովը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստակամություն է հայտնում ավանդ ներդնելու Իրանի հարստացված ուրանի պաշարների հետ կապված հարցի լուծման գործում։

«Ռուսաստանը, ինչպես և 2015 թվականին այդ ծրագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) համաձայնեցման ժամանակ, պատրաստ է խաղալու իր դերը հարստացված ուրանի խնդրի լուծման գործում։ Այդ դերը կարող է ունենալ ամենատարբեր ձևեր, ներառյալ վառելիքային մակարդակի բարձր հարստացված ուրանի վերամշակումը, որոշակի քանակությամբ Ռուսաստանին պահ տալը՝ այն ամենն, ինչ ընդունելի կլինի Իրանի համար՝ առանց խախտելու խաղաղ նպատակներով ուրանի հարստացման նրա անկապտելի իրավունքը», - ասել է նախարարը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով