Ապրիլի 15-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 ապրիլ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՆԳՆ շենքի դիմաց կկայանա մեծ ծառատունկ: Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան: 

Ժամը 12:00-ին «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոցում կկայանա «Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողովը։ Միջոցառումը կմիավորի պետական, տեղական ինքնակառավարման և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր օրենքի իրականացումը համայնքներում:

Ժամը 12:00-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում միասին նշելու Արվեստի համաշխարհային օրը։ Ապրիլի 15-ին Երևանում, Արտաշատում և Վանաձորում կիրականացվի բազմաժանր մշակութային միջոցառումների շարք։ Ծրագրին կմասնակցեն մի շարք մշակութային և կրթական հաստատություններ։ Միջոցառումները տեղի կունենան. Երևան քաղաքում՝ 12:00-14:00-ը՝ Նկարիչների միության հարող տարածք, «Պահի տպավորությունը՝ պատկեր» մշակութային նախագիծ, Թերլեմեզյան քոլեջ: 12:00-15:00-ը՝ Կասկադ համալիր, «Արվեստը քաղաքում», Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի ՈՒԽ, Երևանի պետական կոնսերվատորիայի ՈՒԽ: 13:00-ին՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան, մշակութային պերֆորմանս, Theatre Location: 14:00-15:00-ը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան, մնջախաղային էտյուդ, Մնջախաղի թատրոն: 14:30-17:00-ը՝ Հյուսիսային պողոտա, Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտ, միմերի միջոցով պատկերների և շարժերի ներկայացում: 15:00-17:00-ը՝ Նկարիչների միության տարածք, «CITY OF Love» ինտերակտիվ արվեստի նախագիծ, Karishok /Կարինե Դուլյան: 15:00-17:00 և 17:30-19:30-ը՝ Գեղագիտական արվեստի կենտրոնի մանկական արվեստի թանգարան, «Օդապարուկի նկարազարդում», Գեղագիտական արվեստի կենտրոն: 16:00-ին՝ Գեղագիտական արվեստի կենտրոնի մանկական արվեստի թանգարան, համերգ նվիրված Արվեստի համաշխարհային օրվան, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր: 19:00-ին՝ Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դահլիճ, մնջախաղի ներկայացում, Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտ: 19:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, Բարոկո և ռոմանտիկ երաժշտության համերգ, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ: Համերգի տոմսերը՝  https://nccm.am/hy/events?id=2766: (010) 52-67-18:

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, հավաքականի անդամներ, մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մեդալակիրներ Արթուր Դավթյանի, Արթուր Ավետիսյանի ասուլիսը։ Թեմա. Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության արդյունքների ամփոփում։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ։կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝.«Մերձավոր Արևելքում պատերազմի շարունակումն ինչպե՞ս կազդի Հարավային Կովկասի վրա» թեմայով: Իրանա–ամերիկյան բանակցություններն արդյունք չտվեցին. խաղաղություն չհաստատվեց։ Մերձավոր Արևելքում մեկնարկած պատերազմի երկրորդ փուլը կարող է ավելի մոլեգին և կործանարար լինել: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի և Հարավային Կովկասի երկրների համար։ Քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն իր տեսակետը կհայտնի տեսակամրջի ժամանակ:

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝  «Տեղեկատվական դաշտը՝ ընտրություններից առաջ. բևեռացված միջավայր, հիբրիդային սպառնալիքներ» թեմայով։ Բանախոսներ՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, ԵՄ և Արևելյան գործընկերության մասնագետ Գայանե Աբրահամյան, «Փաստերի ստուգման հարթակ»-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյան:

Հայերեն Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26