Թրամփը հաստատել է Իրանի ծովային շրջափակման ուժի մեջ մտնելը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանի ծովային շրջափակումը ուժի մեջ է մտել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ ծովային շրջափակումն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ի ժամը 10:00-ին։

Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման վերջնական նպատակը Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն ու նեղուցները բացելն է։

Ավելի վաղ՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

CENTCOM-ը հավելել է, որ շրջափակումն «անկողմնակալ կերպով» կկիրառվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, ներառյալ «Արաբական ծոցի և Օմանի ծոցի բոլոր իրանական նավահանգիստներից»:

 

 

Հայերեն العربية Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում