Խորվաթիայի նախագահը հերքել է Սերբիայի դեմ հարձակում նախապատրաստելու մեղադրանքը
1 րոպեի ընթերցում

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հերքել է հարձակում նախապատրաստելու վերաբերյալ Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչի մեղադրանքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Խորվաթիայի նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ նման հռետորաբանությունը հանգեցրել է տարածաշրջանային գագաթնաժողովի անորոշ ժամանակով հետաձգմանը։
«Սերբիայի նախագահը չափազանցնում է և ինձ՝ որպես հյուրընկալողի, դրել է անելանելի դրության մեջ։ Ես չեմ ուզում ծանրաբեռնվել՝ բացատրելով, որ Խորվաթիան չի հարձակվի Սերբիայի վրա, բայց նա համառորեն շարունակում է դա ասել»,-նշել է Միալնովիչը։
Ավելի վաղ՝ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն է հերքել Սերբիայի նախագահի պնդումը, թե Խորվաթիայի, Ալբանիայի և Կոսովոյի միջև դաշինքը ռազմական բնույթ ունի և ուղղված է Բելգրադի դեմ։
Վուչիչը կարծիքով, որ այս ռազմական դաշինքը ստեղծվել է Սերբիայի վրա հարձակվելու համար՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակամարտության դեպքում։