ԿԸՀ-ն դեռևս ԱԺ ընտրություններում առաջադրման համար փաստաթղթեր չի ստացել
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 13-ին Ազգային ժողովի ընտրություններում առաջադրման փաստաթղթեր չի ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ՝ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ապրիլի 13-23-ը ԱԺ հերթական ընտրությունների առաջադրման ժամկետն է։
Կառույցը նաև «Ֆեյսբուք »-ում գործարկել է համապատասխան հարթակ, որտեղ կտեղադրվի առաջադրմանը վերաբերելի տեղեկատվությունը, ինչպես նաև առաջադրման փաստաթղթեր ներկայացրած կուսակցությունների/դաշինքների անվանումները՝ յուրաքանչյուր օր՝ 18։00-ին։
Կարդացեք հոդվածը` Русский