Իրան

Հռոմի պապն արձագանքել է Թրամփի քննադատությանը

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապն արձագանքել է Թրամփի քննադատությանը

Հռոմի պապ Լևոն XIV-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ քննադատությանը՝ հայտարարելով, որ շարունակելու է խոսել Իրանի դեմ պատերազմի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Հռոմի պապը նշել է, որ չի ցանկանում բանավիճել Թրամփի հետ, բայց կշարունակի դեմ լինել պատերազմին։

«Ես չեմ մտնելու բանավեճի մեջ։ Այն, ինչի մասին ես խոսում եմ, որևէ մեկի դեմ հարձակում չէ։ Ես բոլոր մարդկանց կոչ եմ անում փնտրել խաղաղության և հաշտեցման կամուրջներ կառուցելու ուղիներ, պատերազմից խուսափելու ուղիներ, երբ դա հնարավոր է», - ասել է պապը։

Նա վստահեցրել է, որ չի վախենում Միացյալ Նահանգների նախագահի ճնշումից և կշարունակի տարածել իր հիմնական ուղերձները։

«Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից և չեմ վախենում բարձրաձայն խոսել Ավետարանի ուղերձի մասին, որը, կարծում եմ, հենց այն է, ինչի համար ես այստեղ եմ, ինչի համար գոյություն ունի եկեղեցին։ Մենք քաղաքական գործիչներ չենք, մենք չենք զբաղվում արտաքին քաղաքականությամբ նույն հեռանկարով, ինչպես նա, թերևս, հասկանում է», - նշել է Հռոմի պապը։

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Հռոմի պապին՝ Իրանի հետ կապված իր քաղաքականությանը չսատարելու համար։ Նա նշել էր, որ Լևոն XIV-ը Հռոմի պապ է ընտրվել «միայն այն բանի համար, որ ամերիկացի է»։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում