Իրան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կսկսի իրանական նավահանգիստների շրջափակումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կսկսի իրանական նավահանգիստների շրջափակումը

ԱՄՆ զինված ուժերը ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է X-ում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ապրիլի 13-ին, արևելյան ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00) կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող ամբողջ ծովային երթևեկության արգելափակումը՝ համաձայն նախագահի հռչակագրի», - նշված է հայտարարության մեջ։

CENTCOM-ը հավելում է, որ շրջափակումն «անկողմնակալ կերպով» կկիրառվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, ներառյալ «Արաբական ծոցի և Օմանի ծոցի բոլոր իրանական նավահանգիստներից»:

«CENTCOM-ի ուժերը չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունն այն նավերի համար, որոնք չեն ուղևորվում իրանական նավահանգիստներ և դուրս չեն եկել այնտեղից», - հավելել է հրամանատարությունը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունների ձախողման և Հորմուզի նեղուցի շուրջ այս լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 100 դոլարը։ Brent տեսակի նավթի գինն աճել է 7,5%-ով՝ հասնելով 102,37 դոլարի, WTI նավթի գինն աճել է 8,3%-ով՝ հասնելով 104,56 դոլարի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում