Իրան

Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times

2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times

Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը շարունակել է խոչընդոտ մնալ Իսլամաբադում կայացած ԱՄՆ-Իրան բանակցություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։

Լրագրողներից մեկի աղբյուրների համաձայն՝ Թեհրանը պնդում է նեղուցի նկատմամբ իր սեփական վերահսկողության և դրանով անցնող նավերից վճար գանձելու իրավունքի վրա։ Իրանը նաև մերժում է նեղուցի համատեղ վերահսկողության վերաբերյալ ԱՄՆ առաջարկը։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունեցող նավագնացության ուղի է, որով անցնում է աշխարհի նավթի մոտավորապես 20%-ը։ Փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի առաջին օրը Իրանը հայտարարել է նավագնացության համար նեղուցի փակման մասին։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին պատերազմում երկշաբաթյա հրադադարի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես համաձայնագրի պայման է նշել Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը։ Այնուամենայնիվ, ծովային այս ճանապարհը մնում է գործնականում փակ, ու դրանով անցնող նավերը ստիպված են բանակցել Իրանի հետ։

Ապրիլի 11-ին երկու ամերիկյան ականակիր՝ USS Frank E. Peterson-ը և USS Michael Murphy-ն, անցել են Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ դրանք գործում են Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցը ռազմածովային ականներից ամբողջությամբ մաքրելու ավելի լայն առաքելության շրջանակներում։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում