Ապրիլի 13-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

Պետական կառույցներ

Ժամը 17:00-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (Շիրակի մարզ, գ․Հառիճ) տեղի կունենա եվրոդռների և պատուհանների պատրաստման ուսումնաարտադրական կենտրոնի բացումը։ (Կենտրոնը նախատեսված է դատապարտյալների աշխատանքային զբաղվածության, մասնագիտական նոր հմտությունների ապահովման համար։) Միջացռամանը կմասնակցեն՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները, Քրեակատարողական ծառայության պետը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը և այլ միջազգային հյուրեր։ (+374) 99 60 50 99։

 Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին «Օպերա սուիթ» հյուրանոցի «Վագներ» սրահում տեղի կունենա «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսը:

Նրանք  կամփոփեն 2026 թվականի ապրիլի 10-12-ը Գաբալայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և լրագրողների հանդիպումը, կներկայացնեն նախաձեռնության գործունեությունը և ծրագրերը:

Խնդրում են ասուլիսին ներկայանալ 10 րոպե շուտ:

 Մամուլի ակումբներ

Ժամը 16:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ–Երևան–Տաշքենդ տեսակոնֆերանսի ձևաչափով կանցկացվի կլոր սեղան՝ «Հետխորհրդային երկրները՝ որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը» թեմայով։

Սպորտ

Ժամը 11:30-ին Օլիմպավանում կկայանա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի բաց մարզում:

 

 

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը