Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն Ադրբեջանում հանդիպել են Հիքմեթ Հաջիևին

4 րոպեի ընթերցում

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության չորրորդ երկկողմ կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Քննարկման առանցքում էին տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրությունում։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումն անցկացվում է ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում։ Հանդիպումը համախմբել է երկու երկրների հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին։ Հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով և անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Հաղորդագրությունում նշվում է, որ սահմանի այս հատումն, ինքնին,հերթական խորհրդանշական քայլն էր «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կողմից՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը ։

Նախքան երկկողմ երկխոսության մեկնարկը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ էին անցկացրել իրենց երկրների քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի հետ՝ խաղաղության գործընթացի վերաբերյալ հանրային սպասելիքներն ու ընկալումներն ավելի լավ հասկանալու նպատակով։ Առանձին նիստի ընթացքում նախաձեռնության մասնակիցները ներկայացրել են այդ հանդիպումների արդյունքները՝ վեր հանելով իրենց հասարակությունների ներսում առկա հիմնական մտահոգությունները, սպասելիքներն ու տեսակետները։

«Հաշվի առնելով հանրային այդ սպասելիքները՝ մասնակիցները եզրափակիչ նիստը նվիրեցին խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում իրականացվելիք համատեղ և անհատական հետագա քայլերի շուրջ մտքերի փոխանակմանը։ Երկօրյա երկխոսությունն ավարտվեց մամուլի ասուլիսով, որի ժամանակ ամփոփվեցին չորրորդ հանդիպման արդյունքները։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս հանդիպումն անցավ կառուցողական երկխոսության և անկեղծ քննարկումների մթնոլորտում՝ վերահաստատելով այն համոզմունքը, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների աջակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպված երկխոսության մասնակիցները վերահաստատել են մտադրությունը՝ շարունակել համատեղ ջանքերը խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդման ուղղությամբ։

 

Հայերեն English Français Русский

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը