Իրան

Պակիստանը հույս ունի, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության

1 րոպեի ընթերցում

Պակիստանը հույս ունի, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության

Պակիստանը հույս ունի, որ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները կհանգեցնեն տարածաշրջանում երկարատև խաղաղության։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպմանը։

«Բարձր գնահատելով երկու պատվիրակությունների կառուցողական փոխգործակցության ցանկությունը՝ վարչապետը հույս հայտնեց, որ այս բանակցությունները կարևոր քայլ կլինեն տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար», - ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ հանդիպման ընթացքում Շարիֆը վերահաստատել է Պակիստանի հանձնառությունը շարունակել օգնել երկու կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության առաջընթացի  համար։

Ավելի վաղ  միջազգային լրատվամիջոցները գրել էին, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջնորդավորված բանակցությունները, որոնց ավարտից հետո երկրների պատվիրակությունները նաև ուղիղ բանակցություններ կվարեն:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում