Իրան

Թրամփն Իրանին սպառնացել է նոր հարվածներով

1 րոպեի ընթերցում

Թրամփն Իրանին սպառնացել է նոր հարվածներով

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի հարվածել Իրանին, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը գործարք չկնքեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե գործարք չլինի, մենք կօգտագործենք դրանք (խմբ․՝ զինամթերքները), դրանք կօգտագործենք շատ արդյունավետ»,- Թրամփի խոսքերը փոխանցում է New York Post-ը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների։ ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ի գիշերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը Պակիստանում բանակցություններ կվարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում