ԿԸՀ նախագահն ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել 2024-2025 թվականների տարեկան հաղորդումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության հաղորդումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Այս ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովները կազմակերպել և իրականացրել են թվով 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ, երեքը՝ համամասնական, չորրորդը՝ մեծամասնական ընտրակարգով։ Հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 10-ին հաստատել է 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը»,- ասված է հաղորդագրությունում։

ԿԸՀ նախագահը ներկայացրել է նաև ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը և պատասխանել պատգամավորների հարցերին։

Վահագն Հովակիմյանը կարևորել է ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների՝ ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ-ների, դիտորդների, վստահված անձանց ուսուցումը։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ