Ապրիլի 11-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 ապրիլ,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ից Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջին հարկի նախասրահում տեղի կունենա «USOOMFest 2026» կրթական էքսպո-ցուցահանդեսը, որն առաջին անգամ կազմակերպում է «London Eye ITC» ՍՊԸ-ն։ Միջոցառումը կանցկացվի երկու ձևաչափով՝ Օպերայի նախասրահում և բակային տարածքում: Բացման խոսքով հանդես կգան Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ռուս-հայկական համալսարանի «Ավիաուսումնական կենտրոն»-ի, «Հայ շվեյցարական հյուրընկալության ակադեմիա»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները, որին կհաջորդի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագախմբի կարճ ելույթը և էքսպոյի մեկնարկը կտրվի։ Կազմակերպիչ Սերգեյ Քոչարյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին մասնակցող շուրջ երկու տասնյակ հաստատությունների թվում են ինչպես բազմապրոֆիլ բուհեր, այնպես էլ նեղ մասնագիտական ուսումնական հաստատություններ ու առաջատար դպրոցներ: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ ավիացիայի, ճարտարապետության, դիզայնի և այլ ոլորտների արդիական ծրագրերին, մասնակցել հետաքրքիր ու ժամանցային խաղերի և հետևել ցուցադրական ելույթների:

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը