Սթարմերը Կատարի էմիրի հետ հանդիպմանը դատապարտել է Դոհայի վրա իրանական հարձակումները

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպմանը դատապարտել է Կատարի դեմ Իրանի հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Կատարի էմիրի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ Սթարմերը հաստատել է իր երկրի աջակցությունը Կատարի ինքնիշխանության, անվտանգության և կայունության պահպանմանն ուղղված միջոցառումներին։

Երկու կողմերը ողջունել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունը՝ հաստատելով հակամարտության լիցքաթափման և տարածաշրջանային կայունության ամրապնդման կարևորությունը։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ երկու պաշտոնյաներն ընդգծել են միջազգային կողմերի հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ մշտական ​​խաղաղության համաձայնագրի, որը «կերաշխավորի տարածաշրջանի անվտանգությունը, մատակարարման շղթաների կայունությունը և Հորմուզի նեղուցով գլոբալ էներգետիկ հոսքերի շարունակականությունը և կնպաստի միջազգային անվտանգությանը և խաղաղությանը»։

Ավելի վաղ Սթարմերն Աբու Դաբիում հանդիպում էր անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի հետ։

Իրան

Սթարմերն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ նախագահի հետ

Հայերեն

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնակցել է եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությանը

Թրամփը չգիտի, թե Թեհրանում հատկապես ում հետ է բանակցություններ վարում Վաշինգտոնը

Պենտագոնը մտադիր է Կոնգրեսից 50 միլիարդ դոլար խնդրել անօդաչուների զանգվածային արտադրության համար

Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի Երևանում կայանալիք COP17-ին

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Ապօրինի շինությունները քանդվելու են․ Փաշինյան

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում բանագնացների կարիք այլևս չլինի