Իրավունք

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը. Գլխավոր դատախազություն

2 րոպեի ընթերցում

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը. Գլխավոր դատախազություն

Պետությանը պատճառված վնասից 2026 թվականի ապրիլի 9-ին  վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ․

«Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015 թվականի ապրիլի 8-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 14.000 տոննա բիտումի ձեռքբերման վերաբերյալ հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված ընկերությունը 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել և «Հայաստան» համահայկական հիմնադրամին է ներկայացրել կեղծ հաշիվ ապրանքագրեր, որի հետևանքով պետությանը, նախնական հաշվարկով, պատճառվել է 171 միլիոն 515 հազար դրամի վնաս»,– նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Դատախազը 2026 թվականի ապրիլի 7-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել ՓԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելուն օժանդակելը), ՍՊ ընկերության հիմնադիր Ա.Մ.-ի նկատմամբ՝ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելը կազմակերպելը) և ՍՊ ընկերության տնօրեն Խ.Հ.-ի նկատմամբ՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը):

Քրեական վարույթի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 111 միլիոն 900 հազար դրամը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում