Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել նույն ցուցակի հաջորդ թեկնածու Գագիկ Համբարձումյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Հանձնաժողովը համապատասխան արձանագրությունը ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից՝ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։

ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվել են նաև այլ հարցեր։

Մասնավորապես, որոշում է կայացվել 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավեր ուղարկել Միջազգային Հանրապետական Ինստիտուտին (IRI)։

Բացի այդ, հանձնաժողովը բավարարել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության դիմումը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում