Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները Ուկրաինայի հարցով շարունակվում են ոչ պաշտոնական և կոնֆիդենցիալ ձևաչափով. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները Ուկրաինայի հարցով շարունակվում են ոչ պաշտոնական և կոնֆիդենցիալ ձևաչափով. Լավրով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումները շարունակվում են ոչ պաշտոնական և գաղտնի ձևաչափով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարի խոսքով՝ կողմերի միջև շփումների մասին նախկինում բազմիցս խոսել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինական թեմայով շփումները շարունակվում են ոչ պաշտոնական, կոնֆիդենցիալ ձևաչափով։ Երկխոսության վերսկսման առանձնահատուկ հեռանկարներ մենք երկար ժամանակ չենք տեսել։ Միջնորդները՝ մեր ամերիկացի գործընկերները, այժմ զբաղված են այլ գործերով։ Եվ քանի որ նրանք արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում միջնորդների մեկ խումբ ունեն, որոշակի դադար է առաջացել»,- նշել է Լավրովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում