Քաղաքականություն

ԿԸՀ-ն ներդնում է ընտրական ռիսկերի կառավարման թվային գործիք

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն ներդնում է ընտրական ռիսկերի կառավարման թվային գործիք

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) և ՄԱԶԾ «Արտեմիս» ծրագրի հետ համատեղ իրականացնում է ընտրական վարչարարության մարմինների համար ռիսկերի կառավարման ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԸՀ-ն։

Արդեն իսկ ռիսկերի կառավարում թեման ներառվել է ԿԸՀ վերապատրաստման ծրագրերում, ինչը նպաստում է ինչպես ԿԸՀ-ի, այնպես էլ այլ ընտրական մարմինների կարողությունների զարգացմանը։ Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետ և ժամանակին արձագանքել հնարավոր ռիսկերին ու ճգնաժամերին։

Ծրագրի շրջանակում ԿԸՀ-ն կդառնա առաջին ընտրական մարմինը, որը կներդնի և կկիրառի International IDEA-ի կողմից մշակված նոր թվային գործիքը՝ նախատեսված ռիսկերի գնահատման և ռիսկերի գրադարանի ստեղծման համար։

Կազմակերպած երկօրյա դասընթացի ընթացքում Շվեդիայից ժամանած International IDEA-ի ներկայացուցիչները ներկայացրել են թվային գործիքի կառուցվածքը և կիրառման մեխանիզմները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում