Ապրիլի 10-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 ապրիլ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 12:40-ին Ազգային ժողովի այգում՝ հայ-ճապոնական սակուրաների ճեմուղում /մուտքը՝ Բաղրամյան 19-ից/ կկայանա «Հանամի-2026» մշակութային միջոցառումը: Ճապոնիայի խորհրդանիշ համարվող սակուրաների տնկարկումը հայկական հողում, մասնավորապես, ՀՀ ԱԺ այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ և ճապոնացի ժողովուրդների դարավոր բարեկամության, միմյանց հանդեպ տածած հարգանքի: Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան ԱՈԿԻ Յուտական: Կան մշակութային անակնկալներ: Միջոցառման կազմակերպիչներ. ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խումբ, ղեկավար Բաբկեն Թունյան, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն ՀԿ, նախագահ Աննա Վարդանյան: «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն ՀԿ նախագահ Աննա Վարդանյան, +37491431269: 

ՀՀ նախարարություններ

Ժամը 11:50-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժամը 11:50-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով: Ժամը 12:40-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն: Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները: ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ:

Ժամը 12:55-ին ՀՀ ԱԳՆ-ում Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Ասուլիսը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները եւ լրագրողները: Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե առաջ:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը։ Թեմա. 2026 թվականի գարնանային վարարումների, սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:30-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Հրատապ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. երաշխավորվու՞մ են արդար ու թափանցիկ ընտրություններ» թեմայով։ Բանախոս՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյան։

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ Արցախից տեղահանված անձանց աջակցության մարդասիրական նախագծի վերաբերյալ: Ակցիան կազմակերպվել էր «Եվրասիա» ՀԿ-ի և «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի կողմից «Ռուսաստանը ձեզ հետ» նախագծի շրջանակներում՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հովանու ներքո, տեղական վարչակազմերի և կամավորական միավորումների աջակցությամբ: Մամուլի կենտրոնում կխոսվի կատարված աշխատանքների բոլոր մանրամասների և ապագա ծրագրերի մասին: Մասնակիցներ՝ «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ գլխավոր տնօրենի տեղակալ Եվգենի Ֆեդիշև, ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկո; Մոսկվայից Zoom-ով՝ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովա;

Մշակույթ

Ժամը 17:00-ին ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահում կկայանա «Հոսք ու հյուսվածք. նյութին ընդառաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Նախագիծն իրականացվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի (ԺԱԻ) համագործակցության արդյունքում։ Ցուցահանդեսին ներգրավված արվեստագետները, ովքեր Ակադեմիայի ներկա ուսանողներ և շրջանավարտներ են, միաժամանակ մասնակից են ԺԱԻ «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» կրթական ծրագրին։ Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ։

Ժամը 17:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Հայագիտության ֆրանսիական հետքը. Հրաչյա Աճառյան» համերգ-բանախոսությունը,․բանախոս Մարիաննա Տիգրանյան, ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը։ Միջոցառումն իրականացվում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2026»-ի շրջանակում։ Roza Grigoryan, (+ 374) 77 30 34 84:

 

Հայերեն Русский

Իրանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին

Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր

Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Լեգենդար տենոր Անդրեա Բոչելին ելույթ կունենա STARMUS փառատոնի բացմանը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP

Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակել

«Երևանյան բեսթսելեր». «Առօրեական ոգեշնչումն»՝ առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2026