Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի ապրիլի 6-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը հարկերը թաքցնելու նպատակով՝ 2020-2025 թվականների ընթացքում որպես ապակեգործ, բանվոր, փաթեթավորող, ձուլման վառարանի և թրծման հոսքագծի 56 աշխատակցից՝ յուրաքանչյուրի կողմից փաստացի ամսական 90.000-180.000 ՀՀ դրամ գումար աշխատավարձ ստանալու պայմաններում, փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել՝ նույն աշխատակիցների կողմից ամսական ընդամենը 50.000-70.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 11 մլն 222 հզր 728 ՀՀ դրամը վերականգնվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք