Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները՝ կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վարդան Ղուկասյանին աջակցելու:

Գյումրիի համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում:

7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք