Քաղաքականություն

Լիտվայի վարչապետն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

2 րոպեի ընթերցում

Լիտվայի վարչապետն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։

«Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին, ողջունում է ձեռք բերված առաջընթացն ու պաշտպանում է տարածաշրջանում կայունության շարունակականությունը»,-գրել է Ինգա Ռուգինիենեն։

Նա նաև հավելել է, որ Լիտվան աջակցում է ԵՄ-Ադրբեջան ավելի սերտ կապերին՝ երկու կողմերի համար անվտանգությունը, կայունությունը և տնտեսական բարգավաճումը ամրապնդելու, էներգետիկ համագործակցությունը՝ որպես հիմնական առաջնահերթություն սահմանելու համար։

«Աճող անկայունության և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ժամանակաշրջանում մեր երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է»,-գրել է Լիտվայի վարչապետը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում