Ադրբեջան

Ադրբեջանում վերջին 24 ժամում հինգ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում վերջին 24 ժամում հինգ երկրաշարժ է գրանցվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ տեղի է ունեցել հինգ երկրաշարժ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Հանրապետական ​​սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։

«Երեքշաբթի երեկոյան Կասպից ծովում 72 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Ավելի ուշ՝ չորեքշաբթի առավոտյան 70 կիլոմետր խորության վրա տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Օրվա ընթացքում տեղի են ունեցել ևս երեք երկրաշարժեր՝ ժամը 13:05-ին, 14:21-ին և 18:11-ին», - գործակալությանը հայտնել են սեյսմիկ ծառայությունից։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում