Խոսքը Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին չէ. Զախարովան՝ ընտրական պրոցեսներին ռուսամետ ուժերի մասնակցության մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն բազմաշերտ և ամուր կապեր, որոնք ընդգրկում են ոչ միայն քաղաքական ու տնտեսական փոխգործակցությունը, այլև պատմական և քաղաքակրթական ընդհանրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Զախարովան նշել է, որ ՀՀ-ում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության օգտին, և Մոսկվան ակնկալում է, որ դրանք կկարողանան ազատորեն մասնակցել  ծավալվող գործընթացներին։

«Մենք չենք կարող անտեսել Հայաստանում ընթացող գործընթացները և ակնկալում ենք, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել ՀՀ քաղաքացիների կամարտահայտությանը։ Խոսքը ոչ թե ներքին գործերին միջամտելու մասին է, այլ այն մասին, որ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, հնարավորություն ունենան դա արտահայտել ազատ և ժողովրդավարական ճանապարհով»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը մի շարք քաղաքական ուժերի համար հանդիսանում է պատմականորեն ձևավորված հարաբերությունների շարունակություն, որոնք, նրա գնահատմամբ, չեն կարող հեշտությամբ խզվել կամ անտեսվել։

Ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել  էր՝ ակնկալում է, որ ռուսամետ ուժերը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան: ՀՀ  վարչապետն էլ հստակեցրել էր, որ Հայաստանում ընտրական պրոցեսներին մասնակցելու իրավունք ունեն այն մարդիկ, որոնք ունեն միայն Հայաստանի քաղաքացիություն, քանի որ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ոչ պատգամավորի, ոչ էլ վարչապետի թեկնածու։ 

Հայերեն العربية English Español فارسی Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան