Ապրիլի 9-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 ապրիլ,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 13:40-ին ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը (ժ. 14:00), որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 14:30): Հանդիպման լուսաբանմանը հրավիրվում են մասնակցելու միայն ԱԳՆ 2026թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները (օպերատորներ և լուսանկարիչներ)՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Մշակույթ

Ժամը 18:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ժամանակակից հայ նկարիչ Գայ Ղազանչյանի անհատական ցուցահանդեսը՝ «ՌԵԶՈՆԱՆՍ» խորագրով։ Ցուցահանդեսը կրում է նաև հոբելյանական խորհուրդ՝ նվիրված արվեստագետի 35-ամյակին, ամփոփելով նրա ստեղծագործական ճանապարհի կարևոր փուլերն ու վերջին տարիների գաղափարական որոնումները։

Ժամը 19:00-ին ՀԲԸՄ դահլիճում (Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա խաղաղաշինության ոլորտի հայտնի փորձագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանի՝ «Անավարտ խաղաղություն». Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները աշխատության շնորհանդեսը, որն արցախյան բանակցային ամբողջ գործընթացի վերաբերյալ միակ հայալեզու աշխատությունն է: Հատուկ շնորհանդեսի ու գրքարշավի համար հեղինակն ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան: Մեկշաբաթյա գրքարշավի շրջանակում Հրայր Պալեանը մի քանի բուհերում հանդես կգա նաև շնորհանդես-դասախոսություններով:

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը