Ապրիլի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 ապրիլ,  2026            ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում նիստ կգումարի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:

Պետական կառույցներ

Ժամը 08:45-ին Դվին հոլում (Պարոնյան 40) կկայանա «Doing Digital Forum 2026»-ը: Ժամը 09:00-ին՝ միջոցառման մեկնարկ, գաղափարակիր ելույթներ: Բացման ելույթներով հանդես կգան՝ «Doing Digital Forum»-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ 12։45-ին՝ մեդիա բրիֆինգ: 17։30-ին՝ միջոցառման փակում: DDF26-ի հատուկ հյուրը Լեյմինգ Չենն է՝ Ant International-ի ավագ փոխնախագահն ու Կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենը։ Հիմնական խոսնակներն են՝ Amazon Web Services (AWS) Եվրոպայի արհեստական բանականության ղեկավար Մատիաս Ունդուրագան, Just Better ընկերության գործադիր տնօրեն Դիրկ Օլմայերը, Visa CISSEE-ի (ԱՊՀ-ի և հարավարևելյան Եվրոպայի երկրներ) փոխնախագահ Օլեկսանդր Յաբլունիվսկին և այլք։ Մանվել, Հայկ Մանուկյան, Հայկ Բադալյան, Հայկ Բարսեղյան: Անի Նազարյան, +374 95 90 05 07:

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպում է սեմինար ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության նոր կայքի գործառույթները» թեմայով: Կարեն: +374 93 13 59 20:

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի, Գյումրու պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանի ասուլիսը։ Թեմա. Գյումրու դրամատիկական թատրոն 160. երևանյան հյուրախաղեր, առաջիկա ծրագրեր։

Ժամը 11:15-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (Երևան, Արշակունյաց 63) ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռք են բերվել հատուկ նշանակության նոր տրանսպորտային միջոցներ՝ դատապարտյալների և կալանավորված անձանց տեղափոխման համար։ (Կալանավորված անձանց տեղափոխման գործընթացը մինչ այդ իրականացվում էր ՆԳՆ կողմից, իսկ այժմ փոխանցվում է Քրեակատարողական ծառայությանը): ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ կներկայացվեն ձեռք բերված տրանսպորտային միջոցները։ (+374) 99 60 50 99։

 Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժնի ներկայացումը։

Ժամը 12:00-ին «Գրանդ Հոթել Երևան» հյորանոցում (Աբովյան փողոց 14), «Նժար» սահմանադրական շարժումը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հետաքրքրված քաղաքացիներին մասնակցելու առաջիկա հանդիպում-քննարկմանը, որի նպատակն է ներկայացնել շարժման ռազմավարական առաջնահերթություններն ու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու հստակ ճանապարհային քարտեզը։

Ժամը 17:00-ին Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում կկայանա «Պատմական ժառանգության թիրախավորումը. ռազմական հանցագործություն և մշակութային ահաբեկչություն» խորագրով մասնագիտական աշխատաժողով, որը կանցկացվի հնագիտության, պատմամշակութային ժառանգության և իրավագիտության, ոլորտների փորձագետների մասնակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: 

Հայերեն Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը