Իրանում պատերազմը խլել է 310 աշակերտի և ուսուցչի կյանք

1 րոպեի ընթերցում

Իրանի կրթության նախարար Ալիռեզա Քազեմին հայտարարել է, որ փետրվարի վերջից ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների հետևանքով մինչ օրս երկրում զոհվել է 310 աշակերտ և ուսուցիչ։ Ավելի քան 750 դպրոց վնասվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ ևս աելի քան 200 աշակերտ և ուսուցիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Քազեմին հայտնել է, որ այս առնչությամբ Իրանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ պահանջելով արդարադատություն ապահովել իրանցի երեխաների համար։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։ 

Հայերեն Español فارسی Русский

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս