Իրան

Քուվեյթի ավիաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի

1 րոպեի ընթերցում

Քուվեյթի ավիաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի

Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայի վրա ապրիլի 7-ի գիշերն իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնյաների։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ նրանց մեծ մասը վերադարձել է ծառայության։

Քուվեյթի Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում զինված ուժերը Քուվեյթի օդային տարածքում հայտնաբերել և խոցել են 14 բալիստիկ հրթիռ, 2 թևավոր հրթիռ և 46 անօդաչու թռչող սարք։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում