Ապրիլի 7-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 ապրիլ,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայների 22) տեղի կունենա Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի պաշտոնական վերաբացումը: Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև Գրասենյակի պաշտոնական կայքի շնորհանդեսը, կներկայացվի գործունեության շրջանակը։ Նախատեսված է, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան  Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառման պաշտոնական լեզուն անգլերենն է, միաժամանակ, կտրամադրվի համաժամանակյա թարգմանություն։ 091 00 93 20:

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի, Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Կարեն Սարգսյանի, Հայաստանի սամբոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի ասուլիսը։ Թեմա. Երևանում ապրիլի 11-12-ն անցկացվելու է սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը։

Ժամը 15:00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2026 թվականին իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Շնորհանդեսի շրջանակում կներկայացվեն նախարարության դրամաշնորհային մրցույթներում հաղթած նախագծերը։ ՀՀ ԿԳՄՍՆ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին ՀՀ վարչական դատարանում (Նժդեհի 23) տեղի կունենա Հայաստանի գրողների միության անշարժ գույքի վերաբերյալ դատական նիստ:

Ժամը 17:00-ին ՀՀ կառավարության դիմաց ԱԻՄ-ը հրավիրում է բողոքի ցույց-հանրահավաք: Ընտրախախտումները ճիշտ է կանխել այսօր ոչ թե ընտրություններից հետո: Դրանք արդեն առկա են այսօր։ Խախտվում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը։

Հայերեն Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը