2018 թվականին մի խումբ անձանց կողմից խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է դեռևս 2018 թվականի հունիսի 8-ից քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հիմնավորվել է, որ Ռ․Ս․-ն, Ա․Բ․-ն և Ա․Մ․-ն՝ Հ․Խ․-ի կողմից եղբայրներ՝ Ա․Ա․-ին և Մ․Կ․-ին պարտք եղած 10 մլն ՌԴ ռուբլի գումարը վերադարձնելու նպատակով այցելել են Հ․Խ.-ի եղբոր՝ Կ․Խ․-ի բնակարան, որտեղ 2018 թվականի մայիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում, գործելով խմբի կազմում, նախնական հանցավոր համաձայնությամբ և միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, խոշտանգել՝ հոգեկան ուժեղ տառապանք են պատճառել Կ․Խ․-ին և նրա եղբորորդուն՝ անչափահաս Ա․Խ․-ին: 

Ռ․Ս․-ի, Մ․Կ․-ի, Ա․Ա․-ի, Ա․Բ․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ա․Բ․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ռ․Ս․-ի, Մ․Կ․-ի, Ա․Ա․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք