Գեղարքունիքի մարզում մարտին ծնվել է 76 երեխա
1 րոպեի ընթերցում

2026 թվականի մարտին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 76 երեխա՝ 38 տղա, 38 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 14-ը երեխա ծնվել է Գավառի բժշկական կենտրոնում, 32-ը՝ Մարտունու ծննդատանը, 23-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 7-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։ Ճամբարակի առողջության կենտրոնում մարտին ծնունդ չի գրանցվել։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Գեղարքունիքում ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ է եկել 115 երեխա՝ 55 տղա և 60 աղջիկ։
Կարդացեք հոդվածը` Español