Հայաստան

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան – Վիեննա և հակառակ ուղղությամբ կանոնավոր ուղիղ չվերթեր

1 րոպեի ընթերցում

FLYONE ARMENIA-ն մեկնարկել է  Երևան – Վիեննա և հակառակ ուղղությամբ  կանոնավոր ուղիղ չվերթեր

Հայկական առաջին ազգային ավիաընկերություն FLYONE ARMENIA-ն ապրիլի 3-ից տվել է Երևան - Վիեննա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Երևան - Վիեննա - Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Վիեննայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում