Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ առաջարկ են մշակում Օմանի հետ միասին Հորմուզի նեղուցի մոնիթորինգի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ Իրանն առաջարկ է մշակում Օմանի հետ միասին Հորմուզի նեղուցի մոնիթորինգի վերաբերյալ՝ «նպատակ ունենալով հեշտացնել և ապահովել անվտանգ անցումը, ինչպես նաև ավելի լավ ծառայություններ մատուցել այս երթուղով անցնող նավերին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA  գործակալությունը։

Դեռևս չեն հստակեցվում առաջարկի մանրամասները։ Օմանն, իր հերթին, դեռևս չի ընդունել դա։

«Բնականաբար, երբ մենք բախվում ենք ագրեսիայի, նավարկությունը լուրջ խնդիրների է բախվում, և սա ագրեսիվ գործողության հետևանքն է», - ասել է Ղարիբաբադին։

«Մենք ներկայում պատերազմի մեջ ենք և չենք կարող ակնկալել, որ պատերազմի պայմաններում կարող ենք առաջնորդվել նախապատերազմյան կանոններով», - հավելել է նա։

Հորմուզի նեղուցն անցնում է Իրանի և Օմանի տարածքային ջրերով, բայց համարվում է միջազգային ջրային ուղի։

Ավելի վաղ Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրաթին հայտարարել էր, որ Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունը այն երկրների հետ, որոնք օգտագործում են տվյալ ջրային ուղին։

Հայերեն فارسی Русский

Լավրովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումն արդեն իրատեսական է․ ԵԱՀԿ նախագահ

Դա լուծման հնարավոր տարբերակներից մեկն է. Արարատ Միրզոյանը՝ անկլավ-էքսկլավների փոխանակման մասին

Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը

Ռուբեն Ռուբինյանն ու Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ նախագահն ու Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի հետ կապված ընկալումները փոխվել են․ Միրզոյան

Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում

ԱՄՀ-ում հայտարարել են, որ բրնձի գինը 50%-ով աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր

Մակրոնը հոկտեմբերի 19-21-ը  կայցելի Պարսից ծոցի երկրներ