Ապրիլի 4-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Անոնս

04 ապրիլ,  2026           

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:30-ին «Հարսնաքար» համալիրի մեծ դահլիճում (Աճառյան փողոց, 37 շենք) կմեկնարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ հերթական համագումարը։ Համագումարի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ կուսակցության ընթացիկ գործունեությանը, քաղաքական առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։ Միջոցառման ընթացքում և ավարտին կկազմակերպվեն ճեպազրույցներ ՀՀԿ գործիչների հետ։ Լրագրողների համար կգործի հարմարավետ մամուլի կենտրոն։ +374 94 45 98 40։Մշակույթ

Ժամը 13:00-ին Woods կենտրոնում (Ազատության փող. 2-րդ գիծ՝ Ջրվեժի այգու դիմաց) տեղի կունենա Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի «Մի՛ վախեցիր» վիպակի շնորհանդեսը, նաև ֆիլմի քննարկում՝ ի՞նչ է փոխվել այս 20 տարում։ Կմասնակցեն ռեժիսորներ Հրաչ Քեշիշյանն ու Արամ Շահբազյանը, համանուն ֆիլմի գլխավոր դերակատար, դերասան Խորեն Լևոնյանը: +374 93 316688:

Հոգեւոր

Ժամը 18:00-ին Ավագ շաբաթ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում - Ճրագալույցի Ս.Պատարագ: Ժամը 19։30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած կանթեղներով երթը՝ «Հարության Ավետիս» խորագրով: Երթն իրականացվում է թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Մասնակիցները Ճրագալույցի Ս.Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունը, ապա Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ՝ Ս.Հարության ավետիսը փոխանցելով մարդկանց։ Քարե գորգի վրա կանթեղներով խաչ կձևավորվի՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

Սպորտ

Ժամը 12:00-ին Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի 2 հասցեում տեղի կունենա «Ֆռա-Մ» մարզական, մշակութային և առողջարարական ակումբի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը, կմասնակցեն մարզական աշխարհից ներկայացուցիչներ, գործընկեր կառույցներ և ակումբի անդամներ։ Ներկայացվելու է ակումբի ստեղծման պատմությունը, նպատակները և առաջիկա ծրագրերը։ «Ֆռա-Մ» ակումբը մարզական, մշակութային և առողջարարական կառույց է։ Ակումբը նպատակադրված է Մասիսում տեղայնացնելու եվրոպական, մասնավորապես ֆրանկոֆոն երկրների մարզական և մշակութային ստանդարտներ։ «Ֆռա-Մ» ակումբը  հիմնադրվել է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից, որի հիմնադիրն է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը:

Հայերեն Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը