Իրան

Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին

1 րոպեի ընթերցում

Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե այդ երկիրն «արագ» չհասնի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Մեր զինված ուժերը, որոնք աշխարհում ամենամեծն ու ամենահզորն են, նույնիսկ չեն սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, այնուհետև՝ էլեկտրակայանները։ Իրանի նոր վարչակազմի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է անել, և դա պետք է արվի արագ», - հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը նույն հարթակում տեղադրել էր Իրանի B1 կամրջի պայթեցման տեսանյութը՝ նշելով, որ եթե Իրանը համաձայնագիր կնքի, ապա երկրից «դեռ կարող է ինչ-որ բան մնալ»։

Ապրիլի 1-ին ազգին իր ուղերձում Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև նավթային օբյեկտներին, եթե Թեհրանը հրաժարվի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում