Իրան

«Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից ռուսաստանցի աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

«Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից ռուսաստանցի աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար

Իրանական «Բուշեր» ատոմակայանից ռուսաստանցի աշխատակիցների տարհանումն իրականացնելու համար Ռուսաստանը լռության ռեժիմ կխնդրի հակամարտող կողմերից՝ այդ թվում՝ Իսրայելից և Իրանից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։

«Իհարկե, տեղափոխման երթուղիները կտրամադրվեն Իսրայելին և ԱՄՆ-ին։ Մենք կխնդրենք, որ կողմերը հետևեն լռության ռեժիմին։ Ցանկանում եմ նաև երկու շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը, մեր գործընկերներին՝ ատոմային ոլորտի իրանցի աշխատակիցներին, և Հայաստանի կառավարությանը՝ նախորդ տարհանումներին աջակցելու համար, որովհետև մենք աշխատանքներն իրականացնում ենք Իրան-Հայաստան սահմանով»,- նշել է Լիխաչյովը։

«Ռոսատոմ»-ի ղեկավարը տարհանման հստակ ամսաթիվ չի նշել։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում